3-4 ոստիկաններով ծեծել են

  • Իրավունք - 17 Հունիսի 2011, 16:10
Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց Ստեփան Հովակիմյանի ցուցմունքը, որը մեղադրվում է Մոսկվա կինոթատրոնի դրամարկղից առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակման կազմակերպման մեջ:
 
Ստեփանն իր ցուցմունքում մանրամասն պատմեց, թե ինչպես են ոստիկանությունում իրենից ցուցմունք կորզել:
 
«Ես ժխտել եմ դա, կրկնել, որ ես կամ իմ ընկերները ոչ մի կապ չունենք գողության հետ, որից հետո 3-4 ոստիկաններով սկսել են ինձ ծեծել, բոլորը երիտասարդ ոստիկաններ` քրեական հետախուզության աշխատակիցներ: Հանել էին կոշիկներս, ռեզինե մահակներով հարվածում էին ոտքերիս տակին, իսկ սապոգներով` գլխիս: Չնայած պատճառած ցավն ուժեղ էր, ես ուժ եմ գտել ու նրանց ուզածը չեմ ասել: Որոշ ժամանակ ծեծելուց հետո, տեսնելով, որ ես նորից իրենց ուզած ցուցմունքը չեմ տալիս, նրանք ինձ նորից տարան իրենց պետի` Անտոնյանի մոտ: Վերջինս ասաց, որ լավ չեն ծեծում ինձ, շարունակեն ավելի ուժեղ ու նաև բերման ենթարկեն Գոհարին (ընկերուհուս), ասելով. «նա էլ հո էսքան չի դիմանա»:
 
Ստեփանի ցուցմունքն ամբողջությամբ կարդացեք նրա բլոգում:

Ամենաընթերցվածը