ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄ

  • Իրավունք - 15 Փետրվարի 2011, 18:28
Լragir.am-ում տպագրված “Ծեծելով ցուցմունք են կորզել” հոդվածի կապակցությամբ Հատուկ Քննչական ծառայությունը ծառայողական քննություն էր նշանակել հոդվածում տեղ գտած խոշտանգման հանգամանքները ստուգելու համար:
 
Խմբագրությունը ստացել է ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչության պետ Բաղդասարյանի ստորագրությամբ գրությունը, որում ասվում է, որ “կատարված ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ և ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿՀ ընդունվելիս Ս.Հովակիմյանի մարմնի քննությամբ վնասվածքներ չեն հայտնաբերվել և չեն արձանագրվել: Ինչպես նախաքննության, այնպես էլ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից Ս. Հովակիմյանին ֆիզիկական և հոգեբանական ճնշումների ենթարկելու  վերաբերյալ հիմնավորող տեղեկություններ ձեռք չեն բերվել, ուստի ծառայողական քննության նյութերը թողնվել են անհետևանք և որոշվել է անհրաժեշտության դեպքում դրանց անդրադառնալ դատաքննության ավարտից հետո”:

Ամենաընթերցվածը