Սերժ Սարգսյանը ներում էր շնորհել ցմահ դատապարտյալին, սակայն դեռ ազատ չեն արձակել

  • Իրավունք - 16 Մայիսի 2018, 10:32
Մեծարգո պրն նախագահ 05.03.2018 թ-ին  ՀՀ Նախկին Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից որոշում է կայացվել  ներում շնորհել ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանին: Անկախությունից ի վեր նման դեպք տեղի չի ունեցել։

Ի լուր  աշխարհին, որպես բացառիկ դեպք, իրադարձություն Նախագահականից լուրը տրամադրվել էր «Ժողովուրդ» օրաթերթին և այլ լրատվամիջոցներին։  08.03.2018թ լրատվամիջոցները հարցազրույցներ էին վերցրել  ՀՀ  նախկին ԱՆ նախարար  պրն Դ.Հարությունյանից և ՀՀ  ՔԿՀ վարչության պետ պրն Ռ.Հովհաննիսյանից ներման որոշման ակտի վերաբերյալ։ Այս խնդրի մասին  վերը նշված պաշտոնյաները չեն հերքել լուրը։ Երկար սպասելուց հետո պարզաբանման համար թե՛ հայրս և թե ես՛ դիմում ենք ուղարկել Ձեզ, սակայն, առ այսօր պատասխան չենք ստացել։ Ուստի, ուզում ենք Ձեր անմիջական կարգադրությամբ պարզաբանվի` արդյոք, որ պաշտոնյայի դարակում է մնացել ներման ակտը, որն առ այսօր չի հասել ՔԿ հիմնարկ։

Այսօր և՛ մեր ընտանիքը, և՛ հայրս գտնվում ենք հոգեկան ծանր ապրումների մեջ։Մի՞թե կարելի է լույսի ու հույսի շող ցույց տալ և այն պահել թաքուն։

Խնդրում ենք ողջամիտ լինեք և օգնեք մեզ  այս նախադեպը չունեցող հարցում։

Դիմող` Ն. Գրիգորյան

Ամենաընթերցվածը