Նիկոլ Փաշինյանը՝ քաղբանտարկյալների և Սասնա ծռերի գործերի մասին

  • Իրավունք - 16 Մայիսի 2018, 00:51
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական ուղիղ եթերն է մտել՝ անդրադառնալով քաղաքական բանտարկյալների թեմային: Նա նշել է, որ կասկած չունի՝ առաջիկայում որևէ գործիքի կիրառմամբ քաղբանտարկյալներն ազատ են արձակվելու:

Փաշինյանը նշել է, որ խնդիրը պետք է լուծվի օրենքով նախատեսված գործիքների կիրառման միջոցով:

Անդրադառնալով Սասնա ծռերի հարցին՝ Փաշինյանը նշել է, որ կա երկու տարբեր խնդիր՝ քաղաքականության հետ առնչվող գործեր, որտեղ չունենք զոհեր և կան գործեր, որտեղ ունենք զոհեր: Խոսքը վերաբերում է Սասնա ծռերի գործին: Այն դեպքերը, որտեղ չկան զոհեր, այդ մարդիկ պետք է դուրս գան բանտերից օրենքով սահմանված կարգով: «Օրինակ, եթե մարդու դատավճիռը ուժի մեջ է մտած, պետք է նայել արդյոք պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ժամկետը լրացել է: Եթե նման հնարավորություն չկա, պետք է մտածենք համաներմամբ ազատ արձակելու տարբերակը», - ասել է նա:

Փաշինյանը նշել է՝ հուսով եմ ՀՀ ոչ մի քաղաքացի չի ակնկալում, որ պետք է մտնեմ բանտեր ու ասեմ տղերք, դուրս եկեք։

Վարչապետի խոսքով, Սասնա ծռերի գործը մի փոքր այլ է: Նա նշել է, որ դրա հանգուցալուծումը շատ կարևոր է Հայաստանում համերաշխտության մթնոլորտի հասնելու համար: Պետք է հանրային քննարկում ունենալ: «Սկզբունքային հարց է դեպքերի ժամանակ սպանված ոստիկանների հարազատների հետ քննարկումները: Հասկանանք ինչ է հիմնավոր ապացույց, ինչը չէ», - նշել է նա:

Ամենաընթերցվածը