Վանաձորի քոլեջի վրա զինված հարձակում չի եղել. պարզաբանում է տնօրենը

  • Իրավունք - 16 Ապրիլի 2018, 14:35

Վանաձորի պետական բժշկական համալսարանի վրա զինված հարձակում տեղի չի ունեցել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում քոլեջի տնօրեն Ջուլիետա Ջոկլինյանը հերքեց հայկական որոշ լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունն այն մասին, թե դիմակավորված և զինված հանցագործները մտել են քոլեջ, կապել պահակին, տակնուվրա արել դասասենյակները:

«Ոչ մի ավազակային հարձակում էլ չի եղել: Քոլեջ են մտել մի քանի հոգի և պահակին ասել, որ սոված են և փողի հետևից են եկել, ապա շրջել են դասասենյակներում, բացել դարակները, ապա գտնելով ընդամենը 400-500 դրամ, դուրս են եկել հաստատությունից` առանց պահակին և գույքին վնաս պատճառելու»,-պատմեց տնօրենը:

Ջուլիետա Ջոկլինյանը նշեց, որ ոստիկանությունը փնտրում է նրանց:

Ամենաընթերցվածը