Արմեն Բիլյանը դադարեցրել է հացադուլը և տեղափոխվել Դատապարտյալների հիվանդանոց

  • Իրավունք - 12 Հունվարի 2018, 16:54
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանն այսօր դադարեցրել է հացադուլը Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում առանձնազրույցից հետո, տեղեկացնում են ՄԻՊ մամուլի ծառայությունից։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ նա տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։ Արմեն Բիլյանն այս պահին անցնում է անհրաժեշտ բժշկական զննություն, ինչպես նաև ստացել է հացադուլից դուրս գալուց հետո սննդակարգի վերաբերյալ համապատասխան խորհրդատվություն:

Հետհացադուլային փուլում նրա առողջական վիճակը, ինչպես նաև նրա իրավունքների ապահովման հարցը Պաշտպանը կշարունակի պահել իր ուշադրության կենտրոնում։

Աշխատանքներ են տարվում նաև «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ Սմբատ Բարսեղյանի տեղափոխմանն աջակցելու ուղղությամբ։

Ամենաընթերցվածը