ՄԻԵԴ-ը վճռեց, որ Հայաստանը պետք է Հայաստանի դեսպանին փոխհատուցում վճարի

  • Իրավունք - 11 Հունվարի 2018, 14:44
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Ալեքսանդր Արզումանյանն ընդդեմ Հայաստանի գործով դատավճիռը և պարտավորեցրել է Հայաստանին 2500 եվրո փոխհատուցում վճարել Արզումանյանին: Այս մասին նշված է ՄԻԵԴ կայքում:

Ալեքսանդր Արզումանյանը բողոքարկում է իրեն կալանքի տակ պահելու հանգամանքը ։ Ալեքսանդր Արզումանյանը  ձերբակալվել էր 2007 թվականի մայիսին և կալանավորվել ապօրինի եկամուտների օրինականացման կասկածանքով։

Նրա կալանքն անընդհատ երկարաձգվել է  մինչև 2007թ սեպտեմբեր, որից հետո խափանման միջոցը փոխվել է հանրապետությունից չբացայակելու ստորագրությամբ։

Ալեքսանդր Արզումանյանը  համարում է, որ խախտվել են  Ազատության եւ անձնական անձեռնմխելիության, ողջամիտ ժամկետում դատական քննության իրավունքները։

Տեղեկացնենք, որ Արզումանյանն այժմ Հայաստանի դեսպանն է Դանիայում: 

Ամենաընթերցվածը