ՀՔԱՎ: ՀՀ ԱԱԾ-ում շարունակում են աշխատել նախկին ՊԱԿ 60 աշխատակիցներ, իսկ ԱԱԾ կառուցվածքը պետական գաղտնիք է. ԱԱԾ-ն պատասխանել է ՀՔԱՎ-ի հարցմանը

  • Իրավունք - 10 Հունվարի 2018, 17:57
2017 թ. դեկտեմբերի 29-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության վարչության պետ Ա. Ավետիսյանը պատասխանել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դեկտեմբերի 21-ի հարցմանը:

Ազգային անվտանգության ծառայությանն ուղղված հարցմամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղեկատվություն էր հայցել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կառուցվածքի և ԱԱԾ-ում աշխատող նախկին ՊԱԿ աշխատակիցների թվաքանակի ու նրանց տրվող կենսաթոշակների վերաբերյալ:

Պատասխան գրությամբ ԱԱԾ վարչության պետը հայտնել է, որ 1992թ.-ից նախկին ՊԱԿ 288 աշխատակից շարունակել են աշխատել ԱԱԾ-ում մինչև թոշակի անցնելը: Այժմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում շարունակում են աշխատել նախկին ՊԱԿ 60 աշխատակից:

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ 

Ամենաընթերցվածը