Նախագիծը կկանխարգելի կնոջ վրա սիգարետ հանգցնող տղամարդու գործողությունները. Նաիրա Զոհրաբյան

  • Իրավունք - 06 Դեկտեմբերի 2017, 16:22
«Այս նախագիծը չի լուծելու բոլոր խնդիրները, բայց կկանխարգելի կնոջ վրա սիգարետ հանգցնող տղամարդու գործողությունները»,- այսօր Ազգային ժողովում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրինագծի քննարկման ժամանակ ասաց Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Օպոնենտներից շատերն ասում են՝ դե էդ դեպքերը քիչ են: Եթե կան ընտանիքներ, որ ամուսինն ամեն օր ճաշից հետո, դեսերտից հետո մի տուփ սիգարետ է հանգցնում կնոջ վրա, և ասում են՝ էդ դեպքերն էնքան էլ շատ չեն, ոչինչ, դա նորմա՞լ է: Եթե ոմանց համար նորմալ է, խնդիր չէ: Եթե ընտանիքներ կան, որտեղ վատ գնահատականի համար երեխային հրապարակային ամեն օր նվաստացնում են, բայց ասում են՝ էդ դեպքերը համատարած չեն, ինձ համար մեկ խեղված ճակատագիրն արդեն ողբերգություն է»,- ասաց նա:

Զոհրաբյանը նշեց, որ կողմ է այս նախագծին: Ըստ նրա՝ վիճակագրության համաձայն՝ նաև տղամարդիկ են լինում ընտանեկան բռնության զոհեր, և այս նախագծով պետք է պաշտապնվեն բոլոր զոհերը՝ կին, տղամարդ, թե երեխա:

Ամենաընթերցվածը