ՀՔԱՎ: Ցուցարար Տարոն Սիրադեղյանը ՀՀ Ոստիկանությունից վնասի փոխհատուցում է պահանջում

  • Իրավունք - 05 Դեկտեմբերի 2017, 13:36
2017 թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ Վերաքննիչ դատարանի բեկանելուց հետո ՀՀ Վարչական դատարանում սկսվեց ՀՀ Ոստիկանության դեմ ցուցարար Տարոն Սիրադեղյանի հայցի քննությունը:

Հիշեցնենք՝ 2017 թ. փետրվարի 24-ին ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց 2014 թ հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ցույցի ընթացքում Տարոն Սիրադեղյանի նկատմամբ ոստիկանության իրականացրած գործողությունները և մերժեց վերջինիս պատասխանատվության ենթարկելու՝ ՀՀ Ոստիկանության հայցը:

Տարոն Սիրադեղյանը և վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը ՀՀ Ոստիկանությունից պահանջում են ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում հասցված ոչ գույքային վնասի փոխհատուցում 465.000 ՀՀ դրամի չափով:

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Ամենաընթերցվածը