Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում միջադեպի մասին հրապարակումների հետ կապված

  • Իրավունք - 13 Նոյեմբերի 2017, 18:28
ՀՀ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Ջոն Կիրակոսյանի դպրոցում միջադեպի մասին հրապարակումների հիման վրա: Այս մասին տեղեկացրին ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ նոյեմբերի 8-ին Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում երեք առաջին դասարանցիներ իրենց համադասարանցուն, ով Հունաստանի քաղաքացի է, կապել են, ծեծի ենթարկել, ապա կտրել թարթիչները:

Երեխայի մայրը պատրաստվում է դիմել ՀՀ ոստիկանապետին եւ քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Ամենաընթերցվածը