Դատախազը Սամվել Բաբայանի համար 7 տարվա ազատազրկում է պահանջում

  • Իրավունք - 13 Նոյեմբերի 2017, 12:38
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր շարունակվում է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի, նրա մարտական ընկերոջ՝ Սանասար Գաբրիելյանի  եւ մյուսների գործով դատական նիստը, հայտնում է Armtimes.com-ը:

Մեղադրող դատախազ Արամ Արամյանը հանդես եկավ մեղադրական ճառով և միջնորդեց Սամվել  Բաբայանին մեղավոր ճանաչել եւ դատապարտել ազատազրկման  7 տարի ժամկետով, Սանաասար Գաբրիելյանին 4 տարի ժամկետով, Արմեն Պողոսյանին մեղավոր ճանաչել եւ դատապարտել ազատազրկման  3 տարի ժամկետով:

Ամենաընթերցվածը