Ինչ է սպասվում Վանաձորում ՍԴ որոշումից հետո. Էդմոն Մարուքյանի պարզաբանումը

  • Իրավունք - 10 Նոյեմբերի 2017, 15:49
Մենք կստանանք որոշումը և կպլանավորենք հետագա գործողությունները, Սահմանադրական դատարանի նիստից հետո ասաց Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով դատարանի վճիռը Վանաձորի ավագանու նիստերն ու որոշումները հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ:

«Սահմանադրական դատարանն ասում է, որ այն նորմով, որ նիստեր են գումարել ու իբր քվորում են ապահովել, հակասահմանադրական է, հետևաբար բոլոր գումարված նիստերը, որոնք չեն ունեցել քվորում, հակասահմանադրական են, և ըստ էության Վանաձոր քաղաքի ավագանին պետք է լուծարվի», - ասել է Մարուքյանը:

Նրա խոսքով, եթե ավագանին լուծարվի, Վանաձորում արտահերթ ընտրություններ են անցկացվելու: Երկրորդ լուծումը, ըստ Մարուքյանի, այն է, որ գործող քաղաքապետը հրաժարական տա, ավագանին հավաքվի ու փորձի նորից քաղաքապետ ընտրել: Այստեղ, սակայն, հարց է առաջանում, թե որքանով է ավագանին լեգիտիմ, որովհետև նրա չգործունեության 1 տարին լրացել է: Այսինքն, կամ պետք է կառավարությունը լուծարի, կամ էլ ավագանին ավտոմատ կերպով լուծարվի:

Մարուքյանի խոսքով, ՍԴ վճռից բխում է, որ Վանաձորի ավագանու ընդունած բոլոր իրավական ակտերն իրավական ուժ չունեն:

Ամենաընթերցվածը