Չի պատժվում մեղավորը, կբարեփոխվի՞ դատավորը. Կարեն Կարապետյանը տուժած բնակիչներին չի պատասխանել

    • Իրավունք - 12 Հոկտեմբերի 2017, 16:22
«Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի գործունեությունից տուժած անձանց վարչապետ Կարեն Կարապետյանը դեռ չի պատասխանել: Երկու շաբաթ առաջ նրանք նամակ էին հանձնել վարչապետին՝ խնդրելով լուծել իրենց բնակարանների խնդիրը: Այսօր տուժած բնակիչները դարձյալ բողոքի ակցիա էին անում կառավարության շենքի մոտ՝ պահանջելով, որ վարչապետն իրենց պատասխան տա:

Նրանք պաստառ էին բերել կառավարության մոտ, որում նշված էին այն անձնաց անունները, որոնց գործունեությունից տուժել են՝ Հերմինե Նաղդալյան, Դավիթ Բեգլարյան, Գագիկ Առաքելյան:

«Հեյ պարոններ, վաշխառուներ, տոկոսչիներ, գիտենք, դուք եք հանցավորը: Չի պատժվում մեղավորը, կբարեփոխվի՞ դատավորը»,- պաստառում գրառել էին բնակիչները:

Մանրամասները տեսանյութում


Ամենաընթերցվածը