«Աջ ղեկով մեքենաները թող տանեն Հայաստանից դուրս վաճառեն». Նախարար

  • Իրավունք - 12 Հոկտեմբերի 2017, 15:01
Աջ ղեկով մեքենաների շահագործումն արգելելու մասով դեռևս որևէ հստակ որոշում չկա, քննարկումներ են ընթանում, այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ ինքը փորձել է վարել աջ ղեկով մեքենա, չի կարողացել, անհարմար է: Հայաստանում աջակողման երթևեկություն է և, ըստ նախարարի, պետք է շահագործվեն միայն ձեխ ղեկով մեքենաներ:

Դիտարկմանը, թե աջ ղեկով մեքենաներ ունեցողները փաստի առաջ են կանգնում, նախարարը պատասխանեց. «Դուք այնպես եք ասում, որ կարծես մենք ժամանակը տվել ենք, և այդ մարդիկ պրոբլեմի առաջ են կանգնել: Կարող է 20 տարի, կարող է 50 տարի ժամանակ տանք: Թող տանեն Հայաստանից դուրս վաճառեն այդ մեքենաները»:

Նա նշեց, որ չի կարծում, թե աջ ղեկով մեքենաների ներմուծումն ու շահագործումն արգելելուց հետո ձախ ղեկով մեքենաները կթանկանան:

«Պետությունը հսկողություն կիրականացնի, որպեսզի արհեստական թանկացում չլինի»,- ասաց նա:


Ամենաընթերցվածը