«Եթե բուհեր ընդունվողները պարտադիր պետք է գնան բանակ, ինչո՞ւ Գևորգյան ճեմարանում սովորողները չպետք է գնան»

  • Իրավունք - 11 Հոկտեմբերի 2017, 14:35
«Կոնկրետ դեպք գիտեմ, բայց անունը չեմ տա: Վստահեցնում եմ, որ դա ճիշտ է, որ Ռուսաստանում ապրող մեկը, ում երեխան զորակոչի տարիքի էր, գլուխ գովելով ասաց՝ հարցը լուծեցի, ընդունվեց Գևորգյան ճեմարան, այլևս բանակ չեն տանի»,- այսօր «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենսդրական նոր կարգավորումների մասին խորհրդարանական լսումների ժամանակ ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Նա նշեց, որ եթե բուհեր ընդունվողներն օրենսդրական փոփոխություններով պարտադիր պետք է գնան բանակ, ինչո՞ւ Գևորգյան ճեմարանում սովորողները չպետք է գնան:

«Ես հարգում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են, բայց բանակը պետք է լինի ապակրոնական: Ես բազմաթիվ հատուկ դեպքեր գիտեմ, հետո ձեզ կասեմ, թե ինչպես է հավատաքննություն իրականացվել բանակում: Բացի Եհովայի վկաներից, բանակ են զորակոչվում նաև այլ կրոնական կազմակերպությունների անդամները և ծառայում առաջնագծում, և նրանց այնտեղ ստիպում են հետևել Հայ առաքելական եկեղեցու կանոներին, խաչը համբուրել և այլն: Դա մեր բանակի հեղինակությունը ցածրացնում է»,- ասաց Ավետիք Իշխանյանը:

Ամենաընթերցվածը