ՀՀ ՊՆ ներկայացրած օրինագծով անվճար սովորելու համար այլևս տարկետում չի տրվի. razminfo

  • Իրավունք - 13 Սեպտեմբերի 2017, 21:33
Razm.info. ՀՀ ՊՆ ներկայացրած օրենքի նախագծերից մեկով՝ ուսումը շարունակելու համար տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր, սովորելով ՀՀ բուհերում, պայմանագիր կնքեն ՀՀ ՊՆ-ի հետ և ուսման ընթացքում ռազմական պատրաստություն կանցնեն, այնուհետև՝ ուսման ավարտից հետո, կծառայեն ՊՆ-ի կողմից նշված վայրում, նշված պայմաններով:

Այսպիսով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով պարտադիր զինծառայությունից տարկետում կտրվի միայն նպատակային ուսումնառության համար, այսինքն՝ «Պատիվ ունեմ» ծրագրի մասնակիցներին: Ծրագրին կարող եք ծանոթանալ՝ այստեղ:

Քաղաքացուն տարկետում կտրվի մինչև ուսման ավարտի օրը, սակայն ոչ ավել, քան նրա 26 տարին լրանալը:

Ամենաընթերցվածը