ՀՀ-ում քաղաքական ապաստան տալու լիազորությունը Նախագահից կանցնի լիազոր մարմնին

  • Իրավունք - 12 Սեպտեմբերի 2017, 16:57
Հայաստանում քաղաքական ապաստան տրամադրելու լիազորությունը երկրի Նախագահից կանցնի լիազոր մարմնին, որը կֆիքսի կառավարությունը: Հայաստանի Ազգային ժողովը քննարկել է «Քաղաքական ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ կառավարությունը կֆիքսի լիազոր մարմին, որն էլ կզբաղվի այդ խնդիրներով: «Մյուս փոփոխությամբ քաղաքական ապաստան ստանալու դիմումը քննարկելու 10-օրյա ժամկետը դարձնում ենք 30-օրյա՝ հնարավորություն տալով ավելի մանրամասն քննարկել այդ դիմումները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Տերտերյանը:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ առաջարկվող փոփոխություններով  բողոքարկման կարգը կտեղափոխվի դատական տիրույթ: «Օրինագիծն ընդունելու դեպքում բողոքներն արդեն կստանա ոչ թե հանրապետության Նախագահը, այլ դրանք կուղղվեն դատարան»,- պարզաբանեց Վաչե Տերտերյանը:

Ամենաընթերցվածը