Սաակաշվիլին շարունակում է Ուկրաինա մտնելու փորձերը

  • Իրավունք - 10 Սեպտեմբերի 2017, 21:17
Ուկրաինայի քաղաքացիությունից զրկված Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխաիլ Սաակաշվիլին այսօրվա ընթացքում մի քանի անգամ փորձել է հատել լեհ-ուկրաինական սահմանը և մտնել Ուկրաինայի տարածք:

Սաակաշվիլիին ուղեկցելու են եկել Ուկրաինայի ռադայի մի շարք պատգամավորներ, այդ թվում՝ երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն: 
Սահմանը Պերեմիշլ-Կիև գնացքով հատելու առաջին փորձն անհաջող է անցել: Ավելի ուշ նա ավտոբուսով ժամանել է Շեգինի անցակետ, որտեղ լեհ սահմանապահները թույլատրել են հատել սահմանը: Ներկայում Սաակաշվիլին չեզոք գոտում է, իսկ ուկրաինացի սահմանապահներն արգելում են նրա մուտքն Ուկրաինա:

Ամենաընթերցվածը