Մանուկ Սիմոնյանի սպանության մեջ մեղադրվող կնոջ նկատմամբ նշանակվել է ստացիոնար դատահոգեբուժական եւ դատահոգեբանական համալիր փորձաքննություն

  • Իրավունք - 11 Օգոստոսի 2017, 15:16
Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության մեջ մեղադրվող կնոջ նկատմամբ նշանակվել է ստացիոնար դատահոգեբուժական եւ դատահոգեբանական համալիր փորձաքննություն: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ավելի վաղ, ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում՝ պարզվել էին Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք էր առաջադրվել Սիմոնյանի կնոջը, ինչպես նաև որդուն արգելանքից ազատելու որոշում էր կայացվել:

Ամենաընթերցվածը