Օգոստոսի 12-ից հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետներն այլևս չեն երկարաձգվի

  • Իրավունք - 04 Օգոստոսի 2017, 17:43
Եթե լրացել է անձնագրի ժամկետը, պետք է դիմել այն փոխանակելու համար, Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը։

«Ինչպես տեղեկացրել էինք, ՀՀ կառավարության կողմից ընդունվել էր որոշում, համաձայն որի հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետները այևս չեն երկարաձգվելու: Եթե լրացել է անձնագրի ժամկետը, պետք է դիմել այն փոխանակելու համար:

ՀՀ կառավարության որոշումն արդեն հրապարակվել է պաշտոնական տեղեկագրում:

Այն ուժի մեջ է մտնելու 12.08.2017թ.-ից:

Անհրաժեշտ է ընդունել նաև ի գիտություն, որ որոշումն ուժի մեջ մտնելու պահից անձնագրի ժամկետը չի երկարաձգվելու, իսկ մինչ այդ երկարաձգվածները պահպանելու են իրենց ուժը մինչև երկարաձգման կնիքում նշված ժամկետի ավարտը»,- նշել է Մ. Բիչախչյանը։

Ամենաընթերցվածը