Հաց բերողի գործն ու փաստաբանի դերը. հայտարարություն

  • Իրավունք - 17 Հուլիսի 2017, 10:59
Ինչո՞ւ չի արվել այն, ինչ պետք է արվեր 

Արթուր Սարգսյանը՝ Հաց բերողը, արեց իր գործը և գնաց: Գնաց, բայց մեզ՝ մնացողներիս, բազում մտորելու հարցեր թողեց: Մասնավորապես, Հայաստանում փաստաբանական պաշտպանության և մեդիայի արձագանքի մի շարք հարցեր։ Իրավապաշտպանությունը, ինչպես և լրագրությունը, առանցքային են իրավական պետության ստեղծման համար:

Կա՞ արդյոք ինչ-որ համակարգ խնդիր մեր երկրում մարդու իրավունքները պաշտպանող կառույցներում և ողջ իրավական համակարգում։ Արդյո՞ք չի կարելի այդ մասին խոսել։ 

Բնավ չէինք պատրաստվում արձագանքել Արթուր Սարգսյանի գործով փաստաբանին պաշտպանող փաստաբանների ու ֆեյսբուքյան ֆան ակումբի բանակին, սակայն ապատեղեկատվության հորձանուտում գտնվող հանրությանը պարտավոր ենք տեղեկացնել՝ պաշտոնապես հայտարարելով, որ մեզանից որևէ մեկը այլևս չի մասնակցեու Փաստաբանական պալատում փաստաբանի վերաբերյալ մեր կողմից ներկայացված բողոքի ֆարսի վերածված լսմանը: Ֆարս, որի պատասխանատուն են թե՛ պատասխանող կողմն իր համակիրներով, թե՛ փաստաբանական պալատի խորհուրդը, որը անկարող լինելով տիրապետել իրավիճակին, ի զորու չէ դադարեցնելու այս աբսուրդի թատրոնը: Իհարկե, երբ որոշեցինք բողոք ներկայացնել Հաց բերողի փաստաբանի գործողությունների դեմ, մտավախություն ունեինք, որ հարցը կարող է շահարկվել և օգտագործվել նրա դեմ ճնշում ստեղծելու նպատակով, քանի որ տվյալ փաստաբանը մասնակցում է նաև քաղաքական ենթատեքստով այսօր ընթացող մեկ այլ դատավարությանը։ Սակայն կան հարցեր, որոնք անհրաժեշտ ենք համարում բարձրացնել։ Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի գործի նախապատմությունը 

Մենք որոշեցինք դիմել փաստաբանական պալատ, քանի որ Ա. Սարգսյանի գործում գտել ենք լուրջ բացեր: ՀՀ ում չկա մեկ այլ ատյան, որտեղ կարելի է մասնագիտական հարթակում քննարկել և որակել ՓՊ անդամ փաստաբանի վարքագիծը. Եթե գտնում ենք, որ կա փաստաբանի անբարեխիղճ գործելակերպ կա անգործություն և օրենսդրությունը մեզ թույլ է տալիս դա անել, իսկ ուրիշ ո՞ւմ դիմենք: Ավելին, բազմիցս լրագրողները , մասնավորապես Զ. Մեջլումյանը, փորձել են կապ հաստատել Ա. Սարգսյանի փաստաբանների հետ, սակայն ապարդյուն։ Մենք նույնպես փորձել ենք, այն բանից հետո երբ Ա.Սարգսյանի մայրն ու հարազատ եղբայրը եկել էին Հիմնադրամ ցանկանալով ստանալ աջակցություն։ Ավելին, երբ Արսենը հետապնդվում էր երկու գիշեր շարունակ, մենք նրան գաղտնի պահել ենք, այդ ժամանակ փաստաբանները նույնպես անհասանելի էին: Հաշվի առնելով վարչախմբի ռեպրեսիվ գործելաոճը և ամեն գնով հիվանդ մարդուն կալանքի տակ պահելու ջանքերը, Ա. Սարգսյանի առողջական ծայրահեղ ծանր վիճակը, ինչպես նաև ի հայտ եկած նոր հանգամանքները, մասնավորապես, Զ. Մեջլումյանի կողմից մատնանշած 825 ն որոշումը, որով Բեխտերև ունեցող անձը չի կարող գտնվել կալանավարյում՝ դիմում գրեցինք վարույթ իրականցնող մարմնին՝ նախ տեղեկացնելու և հետո քայլեր ձեռնարկելու ակնկալիքով: ՀՔԾ-ից  չէին պատասխանում մեր զանգերն, ինչից հետո մի քարտուղարի հետ հաջողվեց կապ հաստատել, հաջորդ օրը իմացանք, որ նրան գործից հեռացրեցրել են, այստեղ նոր գաղափար ծագեց. կապ  հաստատել քննչական խմբի ղեկավարի հետ: Ի վերջո մեզ հաջողվեց հանդիպել քննչական խմբի ղեկավարին, որի արդյունքում մեզ համար արդեն պարզ էր, որ շատ լավ տեղեկացված էին Ա. Սարգսյանի հիվանդության կալանքի հետ անհամատեղելի  լինելու փաստի մասին:  Սակայն պարտադրել էր պետք, կառավարության  825 ն որոշման հիման վրա  գործողություն իրականացնել:

Հաշվի առնելով իրավապահ մարմինների, արդարադատության համակարգի ռեպրեսիվ վարքագիծը, անգործության ցուցաբերելու միտումը, անգամ կտտանքների ենթարկելու հակվածությունը, գտնում ենք, որ ակնկալել այդ մարմինների կողմից բարեխիղճ գործելակերպի դրսևորում՝ տվյալ դեպքում ենթադրել, որ վերջիններս պարտավոր էին հիվանդության մասին տեղակցված լինելու փաստի առկայությամբ նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու, և չձեռնարկել այլ գործողություններ, այն է՝ գրավոր չպահանջել դրա կատարումը,  առնվազն ծիծաղելի է:  Հետևավաբար, մեր դիմումի հիմնական մեխը եղել է 825 ն որոշման հիման վրա կալանքը փոխել պարտադրելը: Եվ ինչպես գիտեք, սա մեզ հաջողվեց: Փաստաբաները այս քայլը չէին արել: Ինչո՞ւ: Եթե արդարադատության նախարարությունը, ՀՔԾ-ն ու քրեակատաողական մարմինները տեղեկացված են եղել և անգործություն են դրսևորել, ապա ինչո՞վ են զբաղվել փաստաբանները։ Մնչդեռ փաստաբաններն իրենք պետք է այս գործողության մասին ապացույցները ներկայացնեին դեռևս հունվարին, երբ մեր կողմից հնչեցված հարցից հետո կարող էինք պահանջել պատասխանատվության կանչել այդ մարմիններին տեղեկացված լինելու և անգործություն ցուցաբերելու համար: 

ՀՀ փաստաբանական պալատի կողմից վարույթ հարուցելը ենթակա էր բողոքարկման դեռևս հունվարին, մեր կողմից հղված հարցերին հնարավոր էր պատասխանել դեռևս փետրվարից-հունիս ընկած ժամանակահատվածում, սակայն փաստաբան Եգորյանը պատասծանել է  ՓՊ-ին, որ ժամանակ չունի արձագանքելու: Այն չէր դառնա որևէ շահարկման առարկա: Բացի այդ, մենք մեղադրանք չենք հնչեցրել առայժմ, հարց ենք ուղղել՝ քայլ արել եք, թե ոչ և ինչու չեք արել: Բայց փորձ արվեց հանրության ուշադրությունը շեղել այս հարցից՝ օգտվելով նաև այն կարծրատիպից, որ սխալվելու, թերանալու, անգործություն ցուցաբերելու և այլ արատավոր երևույթների մենաշնորհը պատկանում է վարչախմբին։ Սակայն տարօրինակ է, որ, երբ նաև ցանկանում ես բացահայտել ճշմարտությունը առողջ երկխոսության և պատասխանատու մարմնի հարթակում, սա դառնում է գրեթե անհնար հենց այս կարծրատիպի պատճառով: 

ՀՀ-ում չկա մեկ այլ մարմին, որը կարող է գնահատել փաստաբանի վարքագիծը։ Մեր պարագայում ՓՊ հարթակում հնչեցրել ենք կարևորագույն հարց, որը սակայն, պատասխան ստանալու փոխարեն, լղոզվում է վիրավորանքի, արհամարհանքի և անվերջանալի տեքստերի, անձնականի դաշտ բերելու փորձի արանքում՝ կիլոմետրերով հեռացնելով պատասխանները, որոնք պետք է լինեն շատ հստակ ու կոնկրետ: 

Փաստաբանը ասում է, որ ունի ապացույց, որը ներկայացրել է որպես միջնորդություն, սակայն այդ ապացույցը կրկին կներակայացնի միայն դռնփակ նիստի ժամանակ՝ հղում կատարելով փաստաբանական գաղտնիքի դրույթին: Ի՞նչ որակի միջնորդություն է կատարել փաստաբանը՝ հաշվի առնելով, որ պետք էր մատնանշել Բեխտերևի հիվանդութունը 825 ն որոշման հետ միասին ու պահանջել կալանքի փոփոխություն, իսկ չանելու դեպքում՝ բողոքարկել:  Այդո՞ք փաստաբանական գաղտնիքի ներքո փաստաբանական սխալը կոծկելու ռազմավարական քայլ չէ սա: Սույն ապացույցի գնահատումը թողնում ենք ՓՊ-ի խորհրդի և ՓՊ-ի անդամների խղճին ու ազնվությանը և հայտարարում, որ այսուհետ չենք մասնակցելու այդ նիստերին: Նիստերի ժամանակ հնչած մեղադրանքներին ու անհիմն վիրավորանքներին չենք պատասխանելու և անհրաժեշտության դեպքում կպատասխանենք իրավական դաշտում՝ համապատասխան քայլերով: 

Այդուհանդերձ, ցանկանում ենք Հայաստանի փաստաբանական հանրությանը մի շարք սկզբունքային հարցադրումներ ուղղել:

1. Արդյո՞ք հանրությունը չպետք է քննարկի նաև փաստաբանական գործունեության սխալներն ու թերացումները, դրանցից ապագայում խուսափելու համար, ինչը շատ դեպքերում ազդում է մարդկանց ճակատագրերի վրա 

2. Արդյո՞ք մեր փաստաբանների պաշտպանական ռազմավարությունը երբեմն ուղղված չէ ամեն ինչ անելուն, որպեսզի գործը հասնի Եվրոպական դատարան՝ լիարժեք չօգտագործելով հայկական դատարաններում հաջողության հասնելու շանսերն ու նախադեպեր ստեղծելու հեռանկարը: 

3. Արդյո՞ք փաստաբանների ծանրաբեռնվածությունը և բոլոր հնարավոր գործերը վերցնելը լրացուցիչ խնդիր չի առաջացնում իրենց պաշտպանյալների համար որակյալ պաշտպանություն ապահովելու համար:

4. Որքանո՞վ է զորեղ իրավական համակարգի բռնաճնշումների և քաղաքական գերակայությունների տրամաբանությունը, որը երբեմն կարող է ուղիղ կամ հոգեբանորեն ազդել փաստաբանների վարքի և քայլերի վրա:

5. Արդյո՞ք մենք Հայաստանում գործող քրեաօլիգարխիկ վարչախմբի լեզվով չենք խոսում, եթե թույլ չենք տալիս տարբերակված և օբյեկտիվ կարծիք ձևավորել նաև փաստաբանական ոլորտի խնդիրների մասին և դրանց նայում ենք միայն թշնամական մտադրությունների տեսանկյունից:

 Գործող հակաիրավական համակարգը հաճախ հենվում է նաև անգրագետ և անփույթ աշխատանքի վրա։ Վարույթ իրականացնող մարմիններն, իհարկե, իրենց չարակամությունից ելնելով, օգտվում են այդ սխալներից։ Մինչդեռ, շատ դեպքերում գրագետ պաշտպանության արդյունքում նույնիսկ մեծագույն ցանկության պարագայում ռեպրեսիվ գործելակերպը հնարավոր է լինում դադարեցնել կամ դրա ազդեցությունը հասցնել նվազագյունի: Անկասկած, փաստաբանի բարեխղճությունը գործի հաջողոթյան գրավականն է, սա շատ ավելի կարևոր է դառնում, երբ հարցը դիտարկում ենք մարդու առողջության և նույնիսկ կյանքի տեսանկյունից:   

Շատերը հարցնում են, արդյո՞ք այս գործընթացը նախադեպ չի ստեղծում և չի կարող օգտագործվել այլ փաստաբանների դեմ։ Իհարկե, ո՛չ։  2004  թվականին ընդունված «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 39.1 հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետից հետևում է, որ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթներն են պետական, տեղական ինքնակառավարման և ոչ պետական մարմինների, ինչպես նաև այլ անձանց դիմումները (բողոքները), ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները: Միշտ էլ վարչակազմը կարող է փորձել օգտագործել ճնշում գործադրելու այս կամ այն ձևը, սակայն քաղաքացիներին և հատկապես քաղաքական հնչեղություն ունեցող գործերում ներգրավված մարդկանց պաշտպանելու լավագույն ձևը, կարծում ենք, նաև փաստաբանների գործելաոճը հանրային քննարկման առարկա դարձնելն ու քննադատական բանավեճի խթանումն է։ 

Եթե նույնիսկ սա ստեղծում է նախադեպ, ապա այն, անշուշտ, պետք է դիտարկել որպես դրական նախադեպ: 

Ամփոփելով, կցանկանայինք հնչեցնել նաև հետևյալ հարցերը. ինչո՞ւ են Ա.Սարգսյանի փաստաբանները հրաժարվել հարազատ մոր ու եղբոր հետ կապ հաստատելուց՝ հօգուտ խորթ եղբոր, որը ՀՀԿ կուսակցության անդամ է: Ինչպե՞ս հնարավոր եղավ Ա.Սարգսյանի երկրորդ ձերբակալությունը... Թերևս այս հարցերի պատասխանները փորձեն փնտրել հետաքննող լրագրողները, ում համար այս մասնագիտությունը վեր է բոլոր տեսակի նեղ անձնական հետաքրքրություններից և ճշմարտությունը վեր է ամեն ինչից: 

Թեհմինե Ենոքյան 

ՀՀ քաղաքացի

Ամենաընթերցվածը