Անդրեաս Ղուկասյանին թույլատրել են մասնակցել հոր հոգեհանգստի արարողությանը

  • Իրավունք - 15 Հուլիսի 2017, 15:23
Դեռեւս նախորդ տարվա հուլիսից Սարի Թաղի հայտնի իրադարձություններից հետո զանգվածային անկարգություն կազմակերպելու կասկածանքով կալանավորված Ոտքի Հայաստան շարժման առաջնորդներից Անդրեաս Ղուկասյանին իրավապահները թույլատրել են հուլիսի 15-ին մասնակցել հոր հոգեհանգստի արարողությանը: Այդ մասին Ազատություն ռադիոկայանին հայտնել է Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանը: Անդրեաս Ղուկասյանի հայրը ծանր հիվանդ էր, բայց արդեն մոտ մեկ տարի կալանավորված որդուն չէր տրվում հիվանդ հորը տանը տեսակցելու թույլտվություն: Ղուկասյանի 87-ամյա հայրը մահացավ մի քանի օր առաջ: Այսօր նրան թույլատրվել է մի քանի ժամով մասնակցել հոր հոգեհանգստի արարողությանը:

Ամենաընթերցվածը