«Հնարավորություն ունենայի՝ «Կալաշնիկով» ավտոմատ կտեղափոխեի». Արեգ Կյուրեղյանի հայտարարությունը. ՀԺ

  • Իրավունք - 14 Հուլիսի 2017, 08:45
Հայկական ժամանակ թերթը գրում է. «Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանը չի ցանկանում մեկնաբանել Քրեակատարողական վարչության տարածած այն հաղորդագրությունը, համաձայն որի՝ նրա մոտ հայտնաբերվել է մաստակի մեջ թաքցրած մեկանգամյա օգտագործման ածելու սայր: 

Այս մասին մեր զրույցում ասաց Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը՝ հավելելով, որ երեկ երկոյան է տեսակցել իր պաշտպանյալին:

Ապա փաստաբանը պարզաբանեց իր պաշտպանյալի հայտարարությունը.

«Եթե ինքը հնարավարություն ունենար, օրինակ, «Կալաշնիկով» ավտոմատ տեղափոխել, ինքը դա կաներ, փորձեմ բացատրել, թե այդ հայտարարությունն ինչու արվեց իմ պաշտպանյալի կողմից: Մենք գիտենք, որ երկու շաբաթ առաջ նա ուղեկցող ոստիկանների կողմից դաժան ծեծի ու բռնության է ենթարկվել, երեկ ինքը այդ նույն ուղեկցող ոստիկանների կողմից բերվել է դատարան, ինքը չէր կարող կանխատեսել, թե ինչ անօրինական, բռնի գործողությունների կարող են դիմել ոստիկանները»,- ասաց Շուշանյանը՝ հավելելով, որ ցանկացած անձ ինքնապաշտպանության իրավունք ունի:

Ամենաընթերցվածը