Հայաստանը քաղբանտարկյալներ ունեցող ԵԱՀԿ երկրներից է

  • Իրավունք - 13 Հուլիսի 2017, 14:05
2017 թ. հուլիսի 4-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում Բելառուսի իրավապաշտպանների և «Քաղաքացիական համերաշխության» պլատֆորմի նախաձեռնությամբ, որի անդամ է նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 26-րդ ամենամյա նստաշրջանի նախօրեին տեղի ունեցավ ԵԱՀԿ քաղաքացիական հասարակության զուգահեռ ֆորումը:

Ֆորումի ավարտին ընդունվեց ամփոփիչ բանաձև, որում մասնակիցները Հելսինկյան սկզբունքների իրականացման խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ ԵԱՀԿ պարտավորությունների և միջազգային հասարակության ռազմավարության վերաբերյալ իրենց վերլուծություններն ու եզրահանգումներն են ներկայացրել Վեհաժողովին, ԵԱՀԿ անդամ երկրներին ու քաղաքական կառույցներին:

Եզրափակիչ բանաձևում ֆորումի մասնակիցներն իրենց մտահոգությունն են հայտնել վերջին շրջանում ԵԱՀԿ անդամ երկրներում քաղաքացիական հասարակության գործունեության ոլորտի նեղացման և իրավապաշտպանների նկատմամբ աճող սպառնալիքների վերաբերյալ:

Բանաձևի հեղինակները 2016-ը համարում են ԵԱՀԿ տարածքում հակաժողովրդավարական սահմանադրական փոփոխությունների տարի և արձանագրում են, որ դա ժողովրդավարական ինստիտուտների, հիմնարար իրավունքների ու ազատությունների սահմանադրական երաշխիքների թուլացման է հանգեցնում: «Այնպիսի ավտորիտար երկրներում, ինչպիսիք են Հայաստանը, Ադրբեջանը, Ղրղզստանը, Թուրքմենստանն ու Տաջիկստանը, սահմանադրական փոփոխություներն օգտագործվել են որպես գործիք իշխող խմբերի ձեռքում՝ իշխանությունը հետագայում ևս պահպանելու համար». նշված է բանաձևում:

Ֆորումի մասնակիցները համակարգային խնդիր են համարում քաղաքական հետապնդումները, արդար դատաքննության երաշխիքների բացակայությունը ԵԱՀԿ անդամ երկրների մեծ մասում, որտեղ իշխանություններն արդարադատությունն օգտագործում են իրենց քննադատողներին լռեցնելու և այլակարծությունը ճնշելու համար: Մտահոգություն են հայտնում այս երկրներում դատական իշխանության, մարդու իրավունքների պաշտպանության ազգային ինստիտուտների անկախության վտանգվածության վերաբերյալ:

«Ընդդիմադիրները, կոռուպցիայի դեմ պայքարող ակտիվիստներն ու հետաքննող լրագրողները մշտապես բախվում են ձերբակալման և անարդար դատական գործընթացների վտանգին ԵԱՀԿ շատ երկրներում». նշված է բանաձևում: Բանաձևի հեղինակների համար մտահոգիչ է քաղբանտարկյալների մեծ թիվը Թուրքիայում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում, Ռուսաստանում, Ադրբեջանում ու Հայաստանում:

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ

Ամենաընթերցվածը