Հրաչյա Հարությունյանը մինչև ամսվա վերջ կտեղափոխվի Հայաստան. Ռուսարմինֆո

  • Իրավունք - 17 Հունիսի 2017, 16:02
Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, ով պատիժ է կրում Ռուսաստանի Տամբովի շրջանի կալանավայրում, մինչև հունիսի վերջ արտահանձնվելու է Հայաստանին, հայտնում է Ռուսարմինֆոն՝ հղում անելով իր աղբյուրներին:

Գործակալությունը գրում է, որ ֆինանսական պարտավորությունները, որոնք խանգարում էին արտահանձնմանը, ամբողջովին կատարված են:

Հիշեցնենք, որ Հարությունյանը 6 տարվա ազատազրկման է դատապարտվել ճանապարհատրանսպորտային պատահարի համար, որին զոհ էր գնացել 18 մարդ: 

Ամենաընթերցվածը