ՀՔԱՎ: ՀՀ Վերահսկիչ պալատում կրճատումներն իրականացվել են օրենքի խախտմամբ. ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ահազանգ է ստացել

  • Իրավունք - 15 Հունիսի 2017, 18:59
ՀՀ Վերահսկիչ պալատում վերջին շրջանում իրականացված կրճատումների հարցով մի խումբ նախկին քաղծառայողներ նամակով դիմել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակ: Համաձայն նամակի՝ Վերահսկիչ պալատում կրճատումներն իրականացվել են օրենքի դրույթների խախտմամբ: Մասնավորապես՝ խախտվել է Քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի այն դրույթը, համաձայն որի՝ «Հաստիքների կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրվում է հղի կամ մինչև երեք տարեկան երեխա խնամող կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիական ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում քաղաքացիական ծառայության ավելի բարձր դասային աստիճան ունեցող քաղաքացիական ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում` քաղաքացիական ծառայության առավել երկար ստաժ ունեցող քաղաքացիական ծառայողին»:

Նամակի հեղինակների պնդմամբ՝ աշխատանքից ազատվել են նաև վերոնշյալ օրենքով պաշտպանված քաղաքացիներ, իսկ ՀՀ Վերահսկիչ պալատի կայքում կրճատումների վերաբերյալ 2017 թ. հունիսի 12-ին հրապարակված հայտարարությամբ չի մեկնաբանվում, թե ինչ սկզբունքով են իրականացվել կրճատումները և ինչու է նախապատվությունը տրվել այս կամ այն աշխատակցին:

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Ամենաընթերցվածը