Դավիթ Հարությունյանը նշել է կոռուպցիայի դեմ պայքարի քայլերի հերթականությունը

    • Իրավունք - 15 Հունիսի 2017, 15:29
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը կառավարության այսօրվա նիստից հետո անդրադարձավ կոռուպցիայի դեմ պայքարին, դատավորների ձերբակալություններին և հարցին, թե կոռուպցիայի դեմ պայքարը ձևական բնույթ չի՞ կրում արդյոք:

Նրա խոսքով՝ կարևորն այն է, որ կոռուպցիայի դեմ պայքարը լինի հետևյալ կերպ՝ առաջինը, որ չլինեն կոռուպցիայի հիմքեր, երկրորդ, եթե այնումենայնիվ կոռուպցիոն հիմքեր լինեն, ապա դրանք պետք է անպայման բացահայտվեն ու պատժվեն:

«Եվ քայլերը, որոնք ձեռնարկում են ներկայումս, կոչված են կանխարգելիչ գործողությունների ու պարունակում են որոշակի սանկցիաներ: Իսկ դատական համակարգում խնդիրները բազում են, դրանք չի կարելի պարզունակ գնահատել զուտ կոռուպցիոն տեսակետից: Արդյունավետության, արհեստավարժության, իրավական օգնության և այլ խնդիրներ կան»,- ասաց նա: