Երկու ամսից պարզ կդառնան ծխողների դեմ «պատժամիջոցները»

  • Իրավունք - 15 Հունիսի 2017, 15:00
Առողջապահության նախարարությունը դեռ երկու ամիս ժամանակ ունի՝ քննարկելու ծխելու դեմ պայքարի միջոցառումները, որից հետո ձեռնամուխ կլինի ծրագիր մշակելու գործընթացին: Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

Ըստ նրա՝ սեպտեմբերին ծրագիրը կմաշկվի, հետո մեկ ամսվա ընթացքում կներկայացվի հանրությանը:

Ալթունյանը նշեց, որ հասարակության 80 տոկոսը կողմ է ծխելու դեմ ամենախիստ պատիժներին, 20 տոկոսը՝ դեմ:

Ինչ վերաբերում է տուգանքների չափին, նախարարն ասաց, որ դա հաշվարկելու են տնտեսագետներն ու հոգեբանները:

Մանրամասները տեսանյութում