Սամվել Բաբայանի կալանքը երկարաձգվել է

  • Իրավունք - 19 Մայիսի 2017, 17:04
Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի կալանքի ժամկետը երկարաձգվել է երկու ամսով: «Արեմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը: Նրա խոսքով` Սամվել Բաբայանը չի ցանկացել ներկա գտնվել դատական նիստին:

«Գործը նախաքննության փուլում է»,- ասաց դատապաշտպանը:

Սամվել Բաբայանը ձերբակալվել էր մարտի 20-ին Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։

Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) եւ 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խիստ ներգործող, թունավոր, պայթուցիկ, ռադիոակտիվ նյութերի, ճառագայթման աղբյուրների, միջուկային նյութերի, հրազենի կամ նրա բաղկացուցիչ մասերի, բացի ողորկափողորսորդական հրազենից եւ դրա փամփուշտներից, պայթուցիկ սարքերի, ռազմամթերքի, զանգվածային ոչնչացման զենքի, դրա տեղափոխման միջոցների, այլ զինամթերքի, ռազմական տեխնիկայի, զանգվածային ոչնչացման զենք կամ դրա փոխադրման հրթիռային համակարգեր ստեղծելու համար օգտագործվող այլ նյութերի կամ սարքավորՍ ւմների, միջուկային, քիմիական, կենսաբանական կամ զանգվածային ոչնչացման այլ զենքի կամ երկակի նշանակության ապրանքների, ռազմավարական տեսակետից կարեւոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների մաքսանենգությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ)։ Սամվել Բաբայանը կալանավորված է:

Ամենաընթերցվածը