ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է 3600 եվրո վճարել Նիկողոսյանի գործով

  • Իրավունք - 19 Մայիսի 2017, 14:33
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Նիկողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով դատավճիռը:

Նիկողոսյանը 2009 թվականին ազատվել է Պետեկամուտների կոմիտեում աշխատանքից: Նա դիմել էր դատարանը, որն անվավեր էր ճանաչել նրա ազատումը, սակայն դատարանի վճիռը չէր իրագործվել:

ՄԻԵԴ-ը բավարարել է Նիկողոսյանի դիմումը և Հայաստանին պարտավորեցրել է 3 ամսվա ընթացքում 3600 եվրոյի չափով փոխհատուցում վճարել:

Ամենաընթերցվածը