ԱԱԾ-ն դատավորի է ձերբակալել

  • Իրավունք - 11 Մայիսի 2017, 18:07

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ենթադրյալ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Ինչպեստեղեկացրին ԱԱԾ մամուլի կենտրոնից, քրեական գործով անձին տուգանքի դատապարտելու համար դատավորը պահանջել և անձամբ ստացել է 600 ԱՄՆ դոլար գումար։ 

Գումարի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո: Առերևույթ հանցագործության առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ գլխավոր դատախազություն։

Նշենք, որ ձերբակալվածը Լեւոն Արազյանն է, ով 2008 թվականից առ այսօր աշխատում է Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանի դատավոր:

Ամենաընթերցվածը