Ոստիկանները փորձել են լրագրողի տանն առանց թույլտվության խուզարկություն կատարել

  • Իրավունք - 11 Մայիսի 2017, 12:14
Սիվիլնեթի լրագրող Արփի Մախսուդյանն ահազանգում է, որ վաղ առավոտյան իրենց տուն էին եկել ոստիկաններ խուզարկության համար, սակայն առանց թույլտվության: Ֆեյսբուքի իր էջում լրագրողը գրել է.

«Առավոտ ծեգին ոստիկանությունից չորս ոստիկան մեզ հյուր էին եկել ու ուզում էին տունը խուզարկել՝ առանց համապատասխան օրդերի, իբր հանցագործի են փնտրում ու օպերատիվ ինֆո ունեն, որ մեր տանն է, մենք էլ ասոցացված անձ ենք, հետո երբ պահանջեցի դուրս գալ տնից, որովհետև առանց համապատասխան որոշման տունը խուզարկելու իրավունք չունեն, սկսեցին գորգռալ, թե իրենք են ասողը, իսկ մենք կատարողն ենք: Հարգարժան ոստիկանները փորձեցին սկեսրայրիս բաժին տանել, մեղադրելով մեզ, իրենց օպերատիվ հետախուզությանը խոչընդոտելու համար՝ մեր տանը առավոտ կանուխ, առանց թույլտվության: Հեռացան միայն այն բանից հետո, երբ ասացի, որ փաստաբանիս կկանչեմ, խոստացան անպայման վերադառնալ: Հորդորեցի հաջորդ անգամ գալ խուզարկության թույլտվությամբ: Մի խոսքով, հեչ սիրուն չի, պարոն ոստիկանապետ»:

Ամենաընթերցվածը