ՀՀ մուտքի վիզա ստանալու գործընթացքում դյուրացումներ են արվել

  • Իրավունք - 20 Ապրիլի 2017, 12:51

Վերջերս մի շարք պետությունների քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի տրամադրման ընթացակարգի պարզեցման ուղղությամբ կատարվող աշխատանքների շրջանակում՝ ՀՀ սահմանային անցման կետերում իրականացվել է փաստաթղթերի լրացման և մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացի դյուրացում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:

ՀՀ կառավարության ապրիլի 20-ի նիստի ընթացքում ընդունված որոշման համաձայն՝ ՀՀ մուտքի վիզա ստանալուհամար կվերացվի օտարերկրացիների կողմից դիմում-հարցաթերթիկ լրացնելու պահանջը՝առավելագույնսպարզեցնելով վարչարարությունը և բարելավելով օտարերկրացիներին մատուցվող ծառայությունների որակը: Նշված բարեփոխումների արդյունքում՝ՀՀ ժամանողների մուտքը կդառնա առավել հարմարավետ:

Ամենաընթերցվածը