Անդրիաս Ղուկասյանի մեղադրանքը խստացվել է

  • Իրավունք - 19 Ապրիլի 2017, 18:56
Զանգվածային անկարգությունների կազմակերպելու մեջ մեղադրվող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանի մեղադրանքն այսօր ծանրացվել է, տեղեկացնում է armtimes.com-ը:

Մեր զրույցում Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանն ասաց, որ Ղուկասյանի մեղադրանքի ծավալը փոփոխվել է, ծանրացվել: Այսպիսով, Ղուկասյանը մեղադրվում է նրանում, որ նա փորձել է մտնել ՊՊԾ գնդի տարածք, գրավել շենքեր-շինություններ, տրանսպորտային միջոցներ, ռազմամթերք կրել, պատանդներ պահել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-219 3-րդ մասի առաջին կետով, 34-218 3-րդ մասի առաջին կետով եւ 34-235 3-րդ մասով:

Մեժլումյանի խոսքով՝ այս նոր մեղադրանքները Անդրիաս Ղուկասյանը չի ընդունում եւ հրաժարվել է ցուցմունք տալուց:

Ամենաընթերցվածը