Անչափահաս աղջկան սպանելու համար նախկին գերի Արսեն Խոջոյանը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման

  • Իրավունք - 19 Ապրիլի 2017, 17:22
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում անչափահաս աղջկա սպանության գործով ամբաստանյալ Արսեն Խոջոյանը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման:

Արսեն Խոջայանը 2016 թվականի հունիսի 24-ին իր մոր հասցեին տրված հայհոյանքի պատճառով առաջացած վիճաբանության ժամանակ դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել նույն գյուղի անչափահաս բնակչուհի, 1999 թվականին ծնված Աստղիկ Հանիսյանի պարանոցի և որովայնի շրջանում, ինչի հետևանքով վերջինս ստացած կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից մահացել է:

Հիշեցնենք, որ Արսեն Խոջոյանը 2016 թվականին գերի էր ընկել Ադրբեջանում: 

Ամենաընթերցվածը