Սահմանադրական դատարանը «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը կքննի ապրիլի 25-ին

  • Իրավունք - 18 Ապրիլի 2017, 19:15

«Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինքի դիմումի հիման վրա` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի ապրիլի 9-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 163-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի դատաքննությունը ՀՀ սահմանադրական դատարանի որոշՍ ամբ նշանակվել է  ապրիլի 25-ին, ժամը 10.00-ին:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Սահմանադրական դատարանի մամուլի ծառայությունից:

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը խորհրդարանական ընտրությունների արդյունքները բողոքարկելու դիմումը Սահմանադրական դատարան ներկայացրել էր ապրիլի 14-ին: