Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է «ՍԱՍ Գրուպի» աշխատակիցների ժողովի ձայնագրությունը

  • Իրավունք - 14 Ապրիլի 2017, 16:45
Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է «ՍԱՍ Գրուպի» աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովի հրապարակված ձայնագրությունը, տեղեկացնում են դատախազության մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ Hayastan24.com կայքը ձայնագրություն է հրապարակել «ՍԱՍ» գրուպում տեղի ունեցած նախընտրական ժողովներից մեկից, որտեղ աշխատակիցներից պահանջում են ընտրություններին ձայներ ապահովել ընկերության սեփականատեր Արտակ Սարգսյանի համար:

Ամենաընթերցվածը