ԿԳ նախարարը դպրոցների տնօրենների հայցի մասին

  • Իրավունք - 14 Ապրիլի 2017, 14:13

Մանկապարտեզների ու դպրոցների տնօրեններն ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության քննությունն ընթացքի մեջ է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին  լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։ 

«Շարունակելու ենք գործընթացը, որպեսզի հասկանանք, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել: Այդ խոսակցությունների վերաբերյալ արդեն բացատրություններ ունենք: Տնօրենները համարում են, որ իրենց իրավունքները խախտված են», - ընդգծեց Մկրտչյանը։

Նախարարը չցանկացավ որևէ մեկնաբանություն անել այդ հարցի շուրջ և հավելեց, որ խնդիրը դատարանի միջոցով է լուծվում:

«Իրենք գտնում են, որ կուսակցության անդամներ են և իրավունք ունեն աշխատանքից հետո իրականացնել որոշակի գործառույթներ: Եթե աշխատանքից դուրս է եղել ամեն ինչ, ապա նրանք օրենքը չեն խախտել, իսկ եթե օգտագործվել է իրենց աշխատանքային ժամանակը, իհարկե, օրենքի խախտումով է»,- նշեց նա։

Ամենաընթերցվածը