ՀՀ ՀՔԾ-ն վստահեցնում է՝ Մարտի 1-ի գործով քննչական գործողություններ կատարվում են, բայց հրապարակել չեն կարող. ՀՔԱՎ

  • Իրավունք - 12 Ապրիլի 2017, 16:16
2008 թ. մարտի 1-ի տասը զոհերի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ 2016թ. իրականացված քննչական գործողությունների, հարուցված քրեական գործերում ներգրավված կասկածյալների ու մեղադրյալների, առաջադրված մեղադրանքների վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից կրկին հայտնել են, որ նախաքննությունը շարունակվում է, սակայն կատարված գործողությունների վերաբերյալ տեղեկատվություն, նախաքննության գաղտնիությամբ պայմանավորված, չեն կարող հրապարակել:

Նկատենք, որ զոհերի մահվան հանգամանքները բացահայտելու ուղղությամբ հասարակության աջակցությունն ակնկալող  ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը Մարտի 1-ի գործի վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցումներին և առաջարկություններին տարիներ շարունակ նույն պատասխանն է տալիս:

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Ամենաընթերցվածը