Իրավական ակտերը մինչև ընդունվելը հատուկ կայքում կներկայացվեն հանրությանը

  • Իրավունք - 12 Ապրիլի 2017, 10:57
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է իրավական ակտերի նախագծման միասնական կայքը՝ նշելով.

«Մեր մոտեցումն է, որ պետության իրավաստեղծ գործունեությունը լինի հանրային և թափանցիկ։ Սա այն հարթակն է, որի միջոցով իրավական ակտերը կամ որոշումները, մինչ ընդունվելը, նախագծեր մշակող գերատեսչությունների կողմից կներկայացվեն հանրությանը, իսկ հանրությունն էլ իր հերթին առցանց` հանրային քննարկումների եղանակով, հնարավորություն կունենա մասնակցելու իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև ներկայացնելու առաջարկություններ ու դիտողություններ, որոնք պարտադիր կընդգրկվեն նախագծերի վերաբերյալ առաջարկությունների և դիտողությունների ամփոփաթերթում»։

Ամենաընթերցվածը