Քննչական մարմինները առանց դատավճռի պատիժ են իրականացնում

  • Իրավունք - 16 Մարտի 2017, 13:58
«Ոտքի, Հայաստան» ՔՇ անդամ Դավիթ Հովհաննիսյանը արդեն 8 ամիս է գտնվում է կալանքի տակ: Հովհաննիսյանի փաստաբան՝ Հովիկ Արսենյանը ստիպված է 2-րդ անգամ դիմել Վճռաբեկ դատարան, քանի որ 5 ամիս առաջ ներկայացված բողոքի պատասխանը առայժմ չի ստացվել:

«Ոտքի, Հայաստան» ՔՇ անդամ Դավիթ Հովհաննիսյանը ձերբակալվել է դեռևս 2016թ հուլիսի 29-ին: Նրան անհիմն և առանց ոչ մի փաստի, միայն 2 ոստիկանի ցուցմունքի հիման վրա մեղադրում են ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը (իբրև թե քարեր է նետել ոստիկանների ուղղությումբ):

Նշենք, որ Հուլիսի 29-ի դեպքերից հետո ձերբակալվել էին 8 հոգի, մինչ այսօր 6 հոգու կալանքը որպես խափանման միջոց փոխվել է, բացի Դավիթ Հովհաննիսյանից և Անդրիաս Ղուկասյանից, որոնք երկուսն էլ «Ոտքի, Հայաստան» ՔՇ անդամ են:

Հիշեցնենք, որ Դավիթ Հովհաննիսյանը դատարանում պահանջել է, որպեսզի գործին կցվի նաև ոստիկանության կողմից նկարահանված տեսանյութերը, որը ևս կհաստատի նրա անմեղությունը, սակայն քննիչը պնդում է, որ դա նախաքննական գաղտնիք է: Արդյոք, եթե Դավիթ Հովհաննիսյանը մեղավոր լիներ, նման պահանջով հանդես կգար դատարանում: Եվ ինչու քննչական մարմինները չեն խոստովանում, որ առանց դատավճռի պատիժ են իրականացնում ոչ մի բանում մեղավոր չհանդիսացող Դավիթ Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ: 

Ամենաընթերցվածը