Գրավի առարկայի իրացման գործընթացը կփոխվի

  • Իրավունք - 16 Մարտի 2017, 11:45
Հայաստանում այսօր գործող օրենսդրական կարգավորումները բանկերին և վարկային կազմակերպություններին թույլ են տալիս իրենց հայեցողությամբ իրացնել գրավը, ինչը խիստ մտահոգիչ է: Այս մասին կառավարության այսօրվա նիստի սկզբում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Սա մտահոգիչ է այն տեսանկյունից, որ երբ գրավի արժեքը գերազանցում է դրամով ապահովված պարտավորության չափը, բանկերը կամ վարկային կազմակերպությունները հնարավորություն ունեն և որոշ դեպքերում չեն իրացնում գրավի առարկան մինչև այն պահը, երբ պարտավորության խախտման հետևանքով վարկառուի պարտքի չափը կհավասարվի կամ նույնիսկ կգերազանցի համապատասխան գրավի առարկայի արժեքը», ասաց նա:

Իրավիճակի լուծման համար վարչապետը հանձնարարականներ տվեց: Արդարադատության նախարարին հանձնարարվեց մեկամսյա ժամկետում կառավարության աշատակազմ ներկայացնել առաջարկություն՝ գրավի առարկայի իրացման գործընթացը հստակ ժամկետներում իրականացնելու և դրա խախտման դեպքում համապատասխան տուգանքների դադարեցման մեխանիզմների վերաբերյալ:

Ամենաընթերցվածը