ՀՔԱՎ: Գայանե Առուստամյանը տուգանվեց 30.000 դրամով

  • Իրավունք - 15 Մարտի 2017, 13:04
2017 թ. մարտի 14-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Հ. Այվազյանի, հրապարակվեց «ՀՀ Ոստիկանությունը՝ ընդդեմ Գայանե Առուստամյանի»՝ վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին և «Գայանե Առուստամյանը՝ ընդդեմ ՀՀ Ոստիկանության»՝ ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին վարչական գործով վճիռը:

Դատարանը վճռեց բավարարել ՀՀ Ոստկանության` Գ. Առուստամյանին ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3-րդ հոդվածով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին հայցը` նրան ենթարկելով տուգանքի 30.000 ՀՀ դրամի չափով: Միաժամանակ հրապարակված դատական ակտով դատարանը որոշեց մերժել Գ. Առուստամյանի և նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանի` ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով հակընդդեմ հայցը:

Ամենաընթերցվածը