Պաշտպանն աշխատանքային հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպանի և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի հետ

  • Իրավունք - 14 Մարտի 2017, 10:59
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել  է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ Հայաստանում  մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր: Բացի այդ՝ Պաշտպանը ներկայացրել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նոր կարգավորումները և դրանց կիրառման ուղղությամբ տարվող աշխատանքները:

ԱՄՆ դեսպանը հանդիպման ընթացքում նշել է. «Ուրախ եմ  այստեղ լինել՝ շարունակելու մեր սերտ համակարգման աշխատանքները Մարդու իրավունքների պաշտպանի հետ: Ձեր գրասենյակը էական դերակատարում ունի Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման հարցում: Միացյալ Նահանգների կառավարությունը հավատարիմ է մնում այս հարցում օժանդակելու  իր հանձնառությանը»:

Հանդիպման ավարտին կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել ամրապնդել և ընդլայնել ձևավորված արդյունավետ համագործակցությունը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Ամենաընթերցվածը