Վարդան Պետրոսյանն ազատ է արձակվել

  • Իրավունք - 13 Մարտի 2017, 12:24
Վարդան Պետրոսյանը, ով 2013-ին տեղի ունեցած ավտովթարի գործով 5 տարվա ազատազրկման էր դատապարտվել, պայմանական վաղաժակետով ազատ է արձակվել: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց դերասանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:

Նա ասաց, որ մինչ այդ Վարդան Պետրոսյանը պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու միջնորդությամբ մի քանի անգամ դիմել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմին եւ մերժում ստացել:

«Մերժում էր ստացել նաեւ «Անկախ հանձնաժողովի» կողմից, սակայն երրորդ անգամ դրական եզրակացություն տվեց, որից հետո Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննելով պայմանական վաղաժամկետ ազատ արձակման միջնորդությունը, բավարարել է այն», մանրամասնեց Բաղդասարյանը:

Նա նաեւ ասաց, որ Վարդան Պետրոսյանը լիովին ազատ է արձակվել, ինչը նշանակում է, որ նա հանգիստ կարող է մեկնել երկրից:

Ամենաընթերցվածը