Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրողը բերման է ենթարկվել

  • Իրավունք - 10 Հունվարի 2017, 13:35

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 9-ին իր տնից բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Սարգիս Գ.-ն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, վերջինս 2016 թվականի դեկտեմբերի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 2-րդ մասի մեղադրանքով:

Ամենաընթերցվածը