Սարիթաղցիները իրավունք ունեն փոխհատուցում ստանալու

  • Իրավունք - 31 Դեկտեմբերի 2016, 16:19
Հուլիսի 17-19 ժամանակահատվածում Սարի թաղը զրկված էր լույսից, գազից, ջրից, տրանսպորտից, կապի միջոցներից։ Սակայն այս մասին ոչինչ չի հայտարարվել պաշտոնապես, քաղաքացիներին չի առաջարկվել տեղաշարժման այլ երթուղի կամ փոխհատուցում առաջացած անհարմարությունների դիմաց։ Այդ իրավիճակը դժգոհություն առաջացրեց Սարի թաղում, և քաղաքացիները դուրս եկան բողոքի ցույցի՝ փորձելով վերականգնել իրենց խախտված իրավունքները։

Փաստաբան, սարիթաղցի Լիպարիտ Սիմոնյանը ներկայացնում է այդ օրերին ձերբակալված երեք քաղաքացիների շահերը դատարանում։ Լիպարիտ Սիմոնյանը ուսումնասիրել է առկա երկու տեսանյութերը և ձերբակալված անձանց և չի գտել, որ իր պաշտպանյալները որևէ հանցանք են գործել, չկա ոչ մի ապացույց, որ նրանք քար են նետել ոստիկանների ուղղությամբ։ Տղաներին ձերբակալել են, քանի որ նրանց դեմքը երեւացել է տեսանյութում։

Լիպարիտ Սիմոնյանը մի շարք կարևորագույն հարցեր է բարձրացնում, որտեղ ընգծում է այն փաստը, որ յուրաքանչյուր անձ պետք է պատասխան տա այն արարքի համար, որը կատարել է, այն ինչ չի կատարել, պարտավոր չէ կրել պատասխանատվություն։ Փաստաբանը նաև նկատում է, որ այդ օրերին ինքը չի հիշում գեթ մեկ պաշտոնական հաղորդագրություն կամ տեղեկատվություն, որտեղ նշված կլիներ, որ Սարի թաղի տարածքը ինչ-որ ժամանակով պետք է զրկված լինի կոմունալ հարմարություններից։ Ինչու քաղաքապետարանը չի զգուշացրել։ Ըստ փաստաբանի՝ սարիթաղցիներն ունեն վնասի փոխհատուցման հայց ներկայացնելու բոլոր իրավուքները։

Մանրամասները՝ տեսանյութում


Ամենաընթերցվածը