Վարչապետը գլխավոր դատախազին առաջարկեց հանդիպել մահացած զինծառայողների ծնողներին

  • Իրավունք - 01 Դեկտեմբերի 2016, 11:39
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը գլխավոր դատախազի ուշադրությունը հրավիրեց բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողների բողոքի վրա: Նա առաջարկեց հանդիպում կազմակերպել ծնողների հետ:

«Կխնդրեի գլխավոր դատախազին ուշադրություն դարձնել այս հարցին: Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները դիմել են ինձ՝ գրելով, որ վարչապետին հասցեագրված դիմումի լավագույն ընթացքը կհանդիսանա այն, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ընդունելություն կազմակերպվի: Նշված մոտեցումն արդարացված է այնքանով, որ ծնողների կողմից բարձրացված խնդիրները վերաբերում են կոնկրետ քրեական գործերին, որոնց մասով հսկողությունն իրականացնում է Գլխավոր դատախազությունը: Մենք այդ գրությունները կփոխանցենք, որտեղ նաև նշված են բոլոր այդ ծնողների կոնտակտները»,- ասաց վարչապետը:

Ամենաընթերցվածը