ՌԴ ոստիկանությունը ներողություն է խնդրել Կիրկորովի հաղորդման հիման վրա ձերբակալված ֆրանսիացի երգչից

  • Իրավունք - 30 Նոյեմբերի 2016, 12:19
Ռուսաստանի ոստիկանությունում ներողություն են խնդրել ֆրանսիական Space երաժշտական խմբի առաջատար Դիդիե Մարուանիից և նրա փաստաբան Իգոր Տրունովից ձերբակալության համար: Այս մասին գրում է Ինտերֆաքսը:

Ռուսաստանի ՆԳՆ-ն նաև քրեական գործ չի հարուցել երգիչ Ֆիլիպ Կիրկորովի հայտարարության հիման վրա, որը ֆրանսիացի երաժիշտին մեղադրել է շորթման մեջ:

Մարուանիին և Տրունովին ձերբակալել են նոյեմբերի 29-ին: Ըստ Կիրկորովի փաստաբան Ալեքսանդր Դոբրովինսկիի՝ Մարուանին 75 միլիոն ռուբլի է շորթել Կիրկորովից «Դաժան սեր» երգի համար: Ֆրանսիացի երգիչը պնդում է, որ երգի մի հատվածը վերցվել է իր Symphonic Space Dream կատարումից: Մարուանին հայց է ներկայացրել Մոսկվայի դատարան:

Կիրկորովը հերքում է պլագիատի մեղադրանքը: 

Ամենաընթերցվածը